Արթուր Շահինյանը՝ ոսկե մեդալակիր

Արթուր Շահինյանը՝ ոսկե մեդալակիր
Օգոստոս 5 09:14 2019

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (87 կգ) դարձավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված միջազգային մրցաշարի հաղթող։ Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։

Մինչև 87 կգ քաշային կարգի հայկական եզրափակում Շահինյանը հանդիպել էր Մաքսիմ Մանուկյանին։Ծավալվեց լարված պայքար։

Գոտեմարտի վերջին վայրկյաններին հաշիվը 2։1 էր՝ հօգուտ Մանուկյանի։

Շահինյանը դուրս հրեց Մանուկյանին մրցագորգից։ Մրցավարը 2 միավոր-նկատողություն տվեց Մանուկյանին՝ պայքարից խուսափելու համար։ Մանուկյանն ընկավ և այլևս չկարողացավ շարունակել պայքարը։

Մրցաշարի հաղթող ճանաչվեց Արթուր Շահինյանը։

Գևորգ Ղարիբյանն էլ (60 կգ) դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր։

 

Հիշեցնենք, որ նախօրեին ոսկե մեդալ էր նվաճել Մալխաս Ամոյանը (72 կգ)։

loading...