«Սանիթեք»-ի ղեկավարության աչքը վախեցած է. հայտնի է, թե ինչու էին ցանկանում ասուլիսը Թբիլիսիում անել


«Սանիթեք»-ի ղեկավարության աչքը վախեցած է. հայտնի է, թե ինչու էին ցանկանում ասուլիսը Թբիլիսիում անել
Հուլիս 30 18:43 2019

Երեւանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը մի քանի օր է աղմուկի կենտրոնում է հայտնվել: Նախ ընկերությունը հայտարարեց, որ մամուլի ասուլիս է տալու Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Թե ինչու էր ընտրվել Թբիլիսին, ընկերությունից դեռ չէին մանրամասնում, նշում էին, որ հարցի պատասխանը կտրվի հենց ասուլիսի ժամանակ: Ասուլիսին մասնակցելու են  «Սանիթեք»-ի սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Թավիլը և երկրորդ սեփականատիրոջ ներկայացուցիչ Սարի Հադդադը:

Ըստ ընկերության լրատվական ծառայության՝ընկերության ղեկավարները կամփոփեն 2014-ից  «Սանիթեք»-ի գործունեությունը Հայաստանում, կանդրադառնան քաղաքային նախորդ և ներկա իշխանությունների հետ հարաբերություններին, կպատասխանեն ընկերությանն ուղղված մեղադրանքներին, ինչպես նաև կխոսեն  հետագա համագործակցության մասին:

Այսօր աղմուկից հետո, երբ որոշ լրագրողներ հայտարարեցին, որ բոյկոտում են ընկերության ասուլիսը, իսկ Երեւանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցությունն էլ բողոքի ակցիա իրականացրեց,  Սանիթեքը հայտարարեց, որ մամուլի ասուլիսը կտա Երեւանում՝ նույն թեմայով: Այն տեղի կունենա օգոստոսի երկուսին:

Այսօր Սանիթեքը հայտարարություն տարածեց եւ պարզաբանեց, թե ինչու է ցանկացել ասուլիսն այլ երկրում անցկացնել: «Որոշումը Թբիլիսիից մամուլի ասուլիսն իրականացնելու միակ ճանապարհն էր «Սանիթեք» ընկերության տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը` ելնելով քաղաքացիների և Երևան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից և վերաբերմունքից, քանի որ նրանց ներկությունը Երևանում այս փուլում ցանկալի չէ` չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ»,- ասված էր հաղորդագրության մեջ:

ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ «Սանիթեք»-ի ղեկավարության աչքը վախեցած է վերջին ակցիաներից, որը տեղի է ունենում քաղաքապետարանի մոտ՝ աղբահանության հետ կապված: Քաղաքային իշխանության մեր աղբյուրները փոխանցեցին, որ ընկերության ներկայացուցիչները մտածել են, որ կլինեն մարդիկ, ովքեր աղբով լի տոպրակներով կներխուժեն ասուլիսի սրա: «Սանիթեք»-ի ղեկավարության մտքով անգամ անցել է, որ իրենց կյանքին կարող է վտանգ սպառնալ: