Դիմահարդարման մանրուքներ, որոնք ատում են տղամարդիկ


Դիմահարդարման մանրուքներ, որոնք ատում են տղամարդիկ
Հուլիս 28 20:16 2019

Դիմահարդարման մեջ գոյություն ունեն այնպիսի մանրուքներ, որոնք տղամարդիկ ատում են:
1.Դրանցից թերևս առաջինը տոնային քսուքի չարաշահումն է: Հիշեք` եթե ձեր պարանոցը և դեմքը տարբեր գույների են, ուրեմն դուք չարաշահել եք շպարը:

2.Անբնական մազերը ևս տղամարդկանց համար գեղեցիկ չեն: Շատ փայլուն մազերը հաճախ կեղծամ են հիշեցնում: Ահա թե ինչու տղամարդիկ տանել չեն կարողանում դրանք: Նախընտրությունը պետք է տալ բնական սանրվածքներին, իսկ երեկոյան ժամադրությունների համար հաճելի են բաց թողնված մազերը:

3.Սոլյարիի չարաշահումը, քանի որ տղամարդկանց մեծամասնությունը «նարնջաշագանակագույն» մաշկն այնքան էլ գայթակղիչ չի համարում:

4.Պետք չէ նաև չափից շատ օծանելիք օգտագործել:

5.Աչքերի հատկապես մուգ գույն ունեցող ստվերափայլը պետք է հնարավորինս նուրբ լինի:

6.Տղամարդիկ չեն սիրում նաև կպչուն շրթունքները:

7. Իհարկե, տղամարդկանց դուր են գալիս խիտ և երկար թարթիչները, սակայն դա չի նշանակում, որ նրանք կհավանեն նաև, այսպես ասած, սարդանման թարթիչները: Գեղեցիկ արտևանունքների համար ուղղակի պետք է ճիշտ ստվերաներկ ընտրել:

8. Տղամարդկանց այնքան էլ դուր չեն գալիս աչքի ընկնող գույներով ներկված եղունգները:

9.Վառ կարմիր շրթներկը նորաձևության ամենահին միտումներից է, որն ատում են տղամարդիկ: Բացի հակառակ սեռի վրա բացասական ազդեցությունից, այդ երանգը ձեզ ավելի ծեր կարող է ցույց տալ:



loading...