Սարդարապատ գյուղում դպրոցականը ավտոտնակում ավտոմեքենան նորոգելիս ոտքը դրել է բաց հոսանքալարի վրա և հոսանքահարվելով՝ մահացել


Սարդարապատ գյուղում դպրոցականը ավտոտնակում ավտոմեքենան նորոգելիս ոտքը դրել է բաց հոսանքալարի վրա և հոսանքահարվելով՝ մահացել
Հուլիս 22 10:14 2019

Երեկ, հուլիսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սարդարապատ գյուղ, որտեղից հիվանդանոց է տեղափոխել երիտասարդ տղայի դի։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 19։50-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ 18-ամյա Է․Ղ․-ն գյուղում 47-ամյա Գուրգեն Գ․-ին պատկանող ավտոտնակում ավտոմեքենան վերանորոգելու ժամանակ ոտքը պատահաբար դրել է բաց հոսանքալարի վրա և հոսանքահարվելու հետևանքով մահացած վիճակում տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։ 

Փաստի առթիվ Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Է․ Ղ․-ն սովորում էր իրենց գյուղի դպրոցի 12-րդ դասարանում։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։