Կրակոցներ Գյումրու Տեքստիլագործների թաղամասում


Կրակոցներ Գյումրու Տեքստիլագործների թաղամասում
Հուլիս 22 12:25 2019

Երեկ ժամը 18․00-ի սահմաններում կրակոց է հնչել Գյումրու Տեքստիլագործների թաղամասում՝ Իսահակյան փողոցում, գրում է aravot.am-ը։

Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը հաստատեց այս տեղեկությունը։ Ս․Մ․-ն կրակոց է հնչեցրել օդի մեջ՝ իրեն ամրակցված որսորդական հրացանով։

 

Նա, ըստ դատախազի, կենցաղային հարցով տարաձայնություններ է ունեցել կնոջ, կնոջ հարազատների հետ, առաջացել է վիճաբանություն ու մեկ անգամ կրակել է օդ։ «Իմ հանձնարարությամբ` նշված դեպքին ներգրավվել է քննիչ, նախապատրաստվում են նյութեր»,-ասաց դատախազը։ Ոստիկանությունից էլ տեղեկացրեցին, որ կրակոցը հնչել է Ս. Մ.-ի կնոջ ծնողներին պատկանող խանութի մոտ։