«Իջեւանյան անտառագողություն». հատումների ծավալները՝ տիեզերքից (լուսանկարներ)


«Իջեւանյան անտառագողություն». հատումների ծավալները՝ տիեզերքից (լուսանկարներ)
Հուլիս 22 11:50 2019

Որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչ ահավոր ծավալների ապօրինի հատումներ են իրականցվել Իջևանի անտառտնտեսության անտառներում, որպես օրինակ ուղղակի ներկայացնում եմ վերջին մեկ տարվա ընթացքում Իջևանի անտառպետության մոտ 800 հեկտար մակերեսով անտառամասում հատումների ինտենսիվության դինամիկան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել և լուսանկար է հրապարակել Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանը:

«GIF-ի առաջին արբանյակային պատկերը 2018թ-ի հուլիս ամիս, երկրորդ ՝ 2019թ-ի հուլիս ամիս և երրորդ՝ 2019թ-ի հուլիս ամսվա արբանյակային պատկերը համադրված անտառպետության թափանցիկ քարտեզի (դեղին եզրագծով) հետ, կանաչ գույնով թվերը՝ քառակուսիների և անտառային հատվածների համարներն են.... Եվ ամբողջ անտառտնտեսության տարածքով այս վիճակն է»,- նշել է նա:

Մեկ այլ գրառմամբ Այսեր Ղազարյանը նշել է. «Հարգելիներս տեղադրում եմ Իջևանի ԱՏ մասնաճյուղի նույն անտառամասի 2018-2019թթ անտառհատման դինամիկան արդեն օպտիկական, բազմասպեկտրալ արբանյակային պատկերների ինֆրակարմիր, կարմիր և կանաչ «գույների» համադրմամբ: Այստեղ անտառը հիմնականում մուգ կարմիր երանգով է: Դեղին եզրագծով պոլիգոնները որպես օրինակներ են ընդգծված , որոնցում ինտենսիվ ծառահատումներ են իրականացվել, և դրանց գունային երանգին համասեռ այլ տարածքներ ևս ինքնուրույն կարող եք հատկորոշել»:



loading...