Արարատ Միրզոյանի այցն ԱՄՆ-ում աղմկոտ միջադեպերով է անցնում. Հանրապետականները մերժել են Միրզոյանին

Արարատ Միրզոյանի այցն ԱՄՆ-ում աղմկոտ միջադեպերով է անցնում. Հանրապետականները մերժել են Միրզոյանին
Հուլիս 21 12:43 2019

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ԱՄՆ կատարած աշխատանքային այցն առանց աղմկոտ միջադեպերի չի անցնում: Պարզվում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետականները մերժել են Արարատ Միրզոյանին եւ չեն մասնակցել նրա տեղի ունեցած հանդիպմանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է բացառապես դեմոկրատ կոնգրեսականների հետ: Այս մասին տեղեկացնում ենք Ամերիկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնի կողմից տարածված հաղորդագրությունից:

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատը բաղկացած է 435 կոնգրեսականներից: Նրանցից 199-ը հանրապետական են: Ներկա փուլում ծայրաստիճան լարված են դեմոկրատների հարաբերությունները հանրապետական կուսակցության և հանրապետական նախագահի հետ:

116-րդ (գումարման) Կոնգրեսում հայկական հանձնախումբը բաղկացած է 110 Կոնգրեսականից:

Հետաքրքիր է, բայց Կոնգրեսում ՀՀ Աժ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ներկա են եղել հայկական հանձնախմբի բացառապես դեմոկրատ կոնգրեսականներ, չնայած որ հանձնախմբում 18 հանրապետական կա: Նույնիսկ եթե հանդիպման նախաձեռնողը դեմոկրատներն են լինում, ապա հրավերը ուղարկվում է նաև հանրապետական կոնգրեսականներին:

Նույն սկզբունքն է գործում, եթե միջոցառումը նախաձեռնում է հայկական դեսպանությունը, կամ լոբբիստները: Իսկ, եթե հանրապետականները հրավիրված են եղել ու չեն եկել հանդիպմանը, նշանակում է մենք այդպես էլ չսովորեցինք աշխատել ԱՄՆ հանրապետական կուսակցության հետ»,  - նշված է կենտրոնի հայտարարության մեջ:

Ստորեւ ներկայացնում ենք հաղորդագրության բնօրինակը.

Ararat Mirzoyan met only with Democrat Representatives

The US House of Representatives consists of 435 Representatives. Currently 199 of them are Republicans. In the present stage, the Democrats' relationships with the Republican Party and the Republican President are extremely strained.

The Armenian Caucus of the 116th Congress consists of 110 Representatives.

During the meeting with the Armenian National Assembly speaker Ararat Mirzoyan, only the Democrat Representatives of the Armenian Caucus were present, although there are 18 Republican members involved. Even if the Democrats are the initiators of the event, the invitations are also sent to the Republican Representatives. The same principle applies if the event is initiated by the Armenian Embassy or Armenian lobbyists. If the Republicans were invited and did not come to the meeting, it means we haven’t learned yet how to work with the GOP.

 

loading...