Էմոները սատանայապաշտական ծե՞ս են արել Նուբարաշենի գերեզմանատանը. ահազանգ (լուսանկարներ)


Էմոները սատանայապաշտական ծե՞ս են արել Նուբարաշենի գերեզմանատանը. ահազանգ (լուսանկարներ)
Հուլիս 20 11:00 2019

Տեր Բարդուղիմեոս քահանան Ֆեյսբուքի իր էջում ահազանգում է, որ Նուբարաշենի գերեզմանատանը էմոները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել: Քահանան հայտնում է, որ գերեզմանաքարերի վրա մոմեր են թափված:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Այսօր տեղեկացա որ նուբարաշենի գերեզմանատանը գերեզմանաքարերի հետևի մասով մոմեր են թափված: Այցելեցի ու տեսա որ գերեզմանատան մի ծայրից մինչև ներքև գերեզմանաքարերի հետևի մասերը մոմեր են թափված: Իմացա նաև, որ օրեր առաջ մի խումբ կապիշոններով մարդիկ գնացել են այդ ուղղությամբ: 
Համադրելով այս ամենը նրանք հավանաբար էմոյականներ են եղել ովքեր ինչ որ սատանայապաշտական ծեսեր են կատարել գերեզմաններում:
Սիրելի բարեկամներ, առանց անհանգստանալու գնացեք մաքրեք Ձեր հարազատների գերեզմանաքարերը և եղեք առավել ուշադիր:
հ.գ. մոտավորապես 40 րոպե առաջ կատարել էի այս գրառումը, որը չգիտեմ ինչպես անհետացավ ֆեյսբուկում և ստիպված երկրորդ անգամ եմ գրառում կատարում»:



loading...