Երևանում թալանել են «Ջոս» ռեստորանային համալիրի երգչի ավտոմեքենան


Երևանում թալանել են «Ջոս» ռեստորանային համալիրի երգչի ավտոմեքենան
Հուլիս 19 20:40 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 18-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժսմը 20:10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ, Լիլիթ Կ.-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 20:00-ից 20:02 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք, օգտվելով ավտոմեքենայի պատուհանը բաց լինելու հանգամանքից, Կիլիկիա թաղամասի 5/35 հասցեի մոտ կայանված, ամուսնուն պատկանող Mercedes մակնիշի 91 CQ 900 համարանիշի ավտոմեքենայի միջից գողացել են Այֆոն և Սամսունգ տեսակի բջջային հեռախոսները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններին ավտոմեքենայի տերը՝ Երևանի բնակիչ, 42-ամյա էրիկ Մակարյանը հայտնել է, որ ինքը մտել է խանութից գնումներ կատարելու և 2 րոպե անց դուրս գալով՝ նկատել է, որ ավտոմեքենայի միջից հեռախոսները գողացել են: Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ Է.Մակարյանը ոստիկաններին հայտնել է նաև, որ ինքը «Ջոս» ռեստորանային համալիրի երգիչ է: