Աղմկոտ դեպքից ամիսներ անց նոր մանրամասներ են հայտնի դարձել. Ինչպես էր կեղտոտ դրոշը հայտնվել մաքսավորի սենյակում


Աղմկոտ դեպքից ամիսներ անց նոր մանրամասներ են հայտնի դարձել. Ինչպես էր կեղտոտ դրոշը հայտնվել մաքսավորի սենյակում
Հուլիս 19 19:10 2019

Ապրիլի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այցելել էր Նորագավիթի մաքսատուն: Վարչապետի աշխատանքային այցը, սակայն, ավարտվեց աղմկոտ պատմությամբ: Աշխատանքից ազատվեց մաքսատան հսկիչ Հայկ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ վարչապխետը մաքսատանը շրջայց կատարելիս հասնելով մաքսատան սենյակներից մեկը, դիմելով Հայկ Մարտիրոսյանին, դիտողություն արեց. «Որ վարչապետը մոտենում է, պետք ա ձգված կանգնես, սենց (ցույց է տալիս ուսերը կախած վիճակը:- խմբ.) արած չեն կանգնում»:

Այնուհետև տեսնելով անկյունում դրված դրոշը՝ զայրացավ. «Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից: Դրանց կանգնելու ձևը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա՝ չեն պպզել: Ինչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ թող խոզանոց լինի՞»:

Արդյունքում Հայկ Մարտիրոսյանն ազատվեց աշխատանքից:

Այս աղմկոտ պատմությունից մի քանի ամիս անց ArmDay.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է, որ հսկիչ Հայկ Մարտիրոսյանը, որին Նիկոլ Փաշինյանը հրապարակավ դիտողություն անելով ազատեց աշխատանքից որեւէ առնչություն չի ունեցել սենյակում հայտնված կեղտոտ դրոշի հետ: Մեզ հայտնի դարձավ, որ Նորագավիթի մաքսատանը շինարարական աշխատանքներ են իրականացվել, մաքսատան ղեկավարությունը տեղեկանալով, որ վարչապետն է կառույց այցելելու փորձել են տարածքը կարգի հրավիրել: Այդ դրոշն էլ, որը իսկապես կեղտոտվել էր շինաշխատանքների արդյունքում որոշել են վարչապետի աչքից հեռու այդ սենյակում պահել: Սակայն, չգիտես ինչպես վարչապետը հասել է նաեւ այդ սենյակ, որի մասնրամասներն արդեն բոլորին հայտնի է:

Մեր աղբյուրը նաեւ մեզ տեղեկացրեց, որ Հայկ Մարտիրոսյանն վաղուց արդեն նոր աշխատանք ունի: