Քննարկվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականը


Քննարկվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականը
Հուլիս 19 18:50 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հուլիսի 19-ին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականի շուրջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը նշել էոր խորհրդակցության նպատակն է քննարկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմավորման գործընթացում անելիքները. «Մեր խնդիրն արդեն ձևակերպել ենք մի քանի մակարդակներում՝ մենք Հայաստանը տեխնոլոգիական և արդյունաբերական երկիր դարձնելու խնդիր ունենքԱյս առումովիհարկեխոսել ենք արդեն՝ շատ կարևորում ենք վերամշակող արդյունաբերությանընդհանրապես արդյունաբերության դերըբայց առանձնահատուկ կարիք ունի բարձր տեխնոլոգիական ոլորտի արդյունաբերության և ռազմարդյունաբերության զարգացումը Հայաստանի ՀանրապետությունումԱյս կառուցվածքային փոփոխության նպատակըոր մենք իրականացրել ենքհենց դա էև սա այն կոնկրետ դեպքերից էերբ մենք առաջիկա տարիներին տեսնելու ենքթե ինչքանով արդյունավետ դարձավՍա այն բարեփոխումն էփոփոխությունն էորից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ և հույս ունենքոր այս ոլորտում մեր առաջընթացն իր հետևից կբերի նաև կրթության բնագավառում լրջագույն փոփոխություններ»:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ երբ խոսվում է կրթության ոլորտի բարեփոխումների և ընդհանրապես այն մասինոր մենք պետք է կրթվածինտելեկտուալ հանրություն ունենանքայդ ուղղությամբ աշխատանքն ապարդյուն էեթե չեն ստեղծվում համապատասխան աշխատատեղերև հարցն այն էթե կրթությունբարձր որակավորում ստանալուց հետո մարդն ինչ պետք է անի: «Հասկանալի էոր այստեղ մենք շղթա պետք է ունենանքև այդ շղթայի բոլոր օղակներն ունեն իրենց կարևորությունըԱրդյունաբերությանտեխնոլոգիաների զարգացման համար մեզ պետք են կադրերբայց այդ կադրերը պետք է իրացվելու և իրենց կրթությունըտաղանդը և հմտությունն իրացնելու տեղ և հնարավորություն ունենանԵվիհարկեայս ամեն ինչը մենք նաև դիտարկում ենք Հայաստանի ՀանրապետությանԱրցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացման մեր տեսլականի մեջ», - իր խոսքում նշել է երկրի վարչապետը:

Նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականը և առաջնահերթություններըՄտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանըամփոփելով խորհրդակցությունըհանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին շարունակել համատեղ աշխատանքները: