Մերժված իշխանության եւս մեկ ներկյացուցիչ ընդգրկվել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբում


Մերժված իշխանության եւս մեկ ներկյացուցիչ ընդգրկվել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբում
Հուլիս 19 18:30 2019

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որքան էլ հայտարարի, որ նախկինները գողացել ու թալանել են, այնուամենյանիվ նախկին պաշտոնյաներին ներգրավում են իրենց ծրագրերում:

Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է քաղաքացիական ավիացիայի զարգացմանն ուղղված հայեցակարգային ուղղությունները քննարկող  աշխատանքային խումբ, որի նպատակն է  1-ամսյա ժամկետում քննարկել և վարչապետի աշխատակազմ ներկայացնել քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգը, քննարկման առարկա դարձնել ԻԿԱՕ-ի կողմից մշակված կարգավորումների առավելագույն կերպով ներդրումը քաղաքացիական ավիացիայի ոլորտում, օդանավակայանի կոնցեսիոն կառավարման պայմանագրի դրույթների հնարավոր փոփոխությունների հարցերը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:

Հետաքրքիրն այստեղ այն է, որ աշխատանքային խմբում ներգրաված է նաեւ Քաղավիացիայի կոմիտեի նախկին պետ Սերգեյ Ավետիսյանը: Վերջինս ՀՀԿ-ի իշխանության օրոք բավականին բարձր պաշտոններ է զբաղեցրել: 2018 թվականի հունիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգեյ Ավետիսյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Սերգեյ Ավետիսյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից՝ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ: Իսկ մինչ այդ Ավետիսյանը էկոնոմիկայի փոխնախարար էր: 

Այս պահին Սերգեյ Ավետիսյանը զբաղեցնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի փոխտնօրենի պաշտոնը:



loading...