Երևանի Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում երթևեկության փոփոխություն է լինելու


Երևանի Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում երթևեկության փոփոխություն է լինելու
Հուլիս 19 18:17 2019

Երևանի Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում 2019թ. հուլիսի 20-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Արմենպրես»-ին ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ փոփոխությունը կատարվում է երթևեկության անվտանգության բարելավման նպատակով: 
Փոփոխության արդյունքում Աբովյան քաղաքի կողմից դեպի նշված խաչմերուկ ուղղության երթևեկելի մասի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածում, կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները կարող են ձախ շրջադարձով երթևեկել դեպի Զ.Քանաքեռցու փողոց կամ կատարել հետադարձ՝ չխոչընդոտելով ուղիղ՝ Թբիլիսյան խճուղով դեպի Ազատության պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցներին: