Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Արտերայ» ընկերության պատվիրակությանը


Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Արտերայ» ընկերության պատվիրակությանը
Հուլիս 19 16:04 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 19-ին ընդունել է ֆրանսիական «Արտերայ» ընկերության պատվիրակությանը՝ նախագահ Ժերոմ Գարսիայի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ընկերությունը մասնագիտացած է տրանսպորտային ցանցերին և երկաթուղային օպերատորներին ծառայությունների տրամադրման ոլորտում և Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի գործընկերներից է:

 

Ընկերության ղեկավար Ժերոմ Գարսիան նախագահ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանի տրանսպորտային ոլորտում նախատեսվող ծրագրերը՝ նշելով, որ դրանց շրջանակում արդեն իսկ համագործակցում են կառավարության հետ:

 

Նախագահը նշել է, որ ողջունում է հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները և պատրաստակամ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:

 



loading...