Ծովասարում պետական միջոցներով կառուցվում է խմելու ջրատարի արտաքին ցանց


Ծովասարում պետական միջոցներով կառուցվում է խմելու ջրատարի արտաքին ցանց
Հուլիս 19 15:07 2019

Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով եւ համայնքապետարանի համաֆինանսավորմամբ մեկնարկում է խմելու ջրատարի 1,5 կիլոմետր երկարության արտաքին ցանցի կառուցումը, ինչի արդյունքում կբարելավվի համայնքի բնակչության խմելու ջրի մատակարարումը: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովասարի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը, խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման արժեքը 17 միլիոն դրամ է, որից 14 միլիոնը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը, 3 միլիոն դրամ՝ համայնքապետարանի համաֆինանսավորումը: «Կառուցվելու է մեկ աղբյուրակապ, 1,5 կիլոմետր երկարության ջրատարի արտաքին ցանց, որը միացվելու է օրվա կարգավորիչ ջրամբարին: Այս կենսական նշանակության ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա շուրջօրյա անխափան ջրամատակարարում: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա 90 օրերի ընթացքում: Կանոնավոր ջրամատակարարում է ապահովվելու նաեւ գյուղի նորակառույց թաղամասերում»,- ասաց Արտաշես Մխիթարյանը:

Խոսրով Խլղաթյան