Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ

Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ
Հուլիս 19 14:56 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահին չի պատրաստվում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել այն բանի համար, որ Թուրքիան գնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցը:

 

«Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ դեռևս չեմ մտածում: Քննարկում ենք, իրավիճակը գնահատում: Շատ դժվար մի իրավիճակ է ստեղծվել: Պետք է տեսնենք՝ ինչպես ենք դուրս գալիս այս վիճակից»,- նշել է Թրամփը:

 

Ներկայումս Թուրքիային Ռուսաստանից իրականացվում է Ս-400 համակարգերի մատակարարում, ինչի հետևանքով լարվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով էլ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոնը) հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: 

loading...