Թեհրանում հերքել են Հորմուզի նեղուցում իրանական անօդաչուի ոչնչացումը


Թեհրանում հերքել են Հորմուզի նեղուցում իրանական անօդաչուի ոչնչացումը
Հուլիս 19 12:52 2019

Թեհրանը ոչ մի անօդաչու թռչող ապարատ չի կորցրել ո՛չ Հորմուզի  նեղուցում, ո՛չ Էլ որեւԷ այլ տեղ: Այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալ Թրամփի այն հայտարարությունները, թե ամերիկացի զինվորականները հուլիսի 18-ին Որմզդի նեղուցում իրանական անօդաչու են խոցել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Մենք ոչ մի անօդաչու չենք կորցրել ո՛չ Հորմուզի  նեղուցում, ո՛չ Էլ որեւԷ այլ տեղ,- հուլիսի 19-ին գրել Է Արագչին իր Twitter-ում:- Ես վախենում եմ, որ ԱՄՆ-ի (ռազմածովային ուժերի դեսանտային նավը) Boxer-ը սխալմամբ խոցել Է իր անօդաչուն»:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել Է Թրամփը, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Boxer դեսանտային նավը հուլիսի 18-ին Հորմուզի  նեղուցում խոցել Է Իրանի անօդաչու, որը, զինվորական հրամանատարության վարկածով՝ շատ Է մոտեցել նավին, ինչպես նաեւ «սպառնացել Է նավի եւ նրա անձնակազմի անվտանգությանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: