Գիտնականները նշել են բեղմնավորման համար լավագույն և վատագույն ամիսները

Գիտնականները նշել են բեղմնավորման համար լավագույն և վատագույն ամիսները
Հուլիս 19 00:51 2019

Գիտնականները պարզել են, որ հունիսին բեղմնավորված երեխաները հաճախակի ծնվում են առողջական խնդիրներով, իսկ դեկտեմբերին բեղմնավորված երեխաները սովորաբար ամենաառողջն են լինում:
ԱՄՆ գիտնականները ապացուցել են, որ անմիջական կապ կա երեխայի բեղմնավորման ամսի և հետագա առողջական վիճակի միջև: Հետազոտությունների արդյունքում գիտնականները հետազոտել են ավելի քան 270 հազար մարդ, որոնք ծնվել են 2004-ից 2009 թվականները:
Հոտազոտությունների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերին բեղմնավորված երեխաները ամենաառողջն էին, իսկ նրանք, ովքեր հունիսին էին բեղմնավորվել թույլ էին մնացածից:
Գիտնականները դա բացատրել են նրանով, որ ամռան եղանակին ծնողներ ավելի շատ են օգտագործում թարմ մրգեր և բանջարեղեն, բայց դրա արդյունքը ինչպես պարզվեց բացասական է, արդյունքում իրենք թունավորում են իրենց օրգանիզմը պեսցիտիդներով
Միաժամանակ գիտնականները նշում են, որ սրանք ընդամենը ենթադրություններ են և միանշանակ պատասխան դեռ չեն կարող տալ:

loading...