Ամբողջովին ֆոտոշոփ. հրապարակվել են «բարեկազմ դարձած» Գոհար Ավետիսյանի իրական լուսանկարները

Ամբողջովին ֆոտոշոփ. հրապարակվել են «բարեկազմ դարձած» Գոհար Ավետիսյանի իրական լուսանկարները
Հուլիս 19 00:41 2019

Ռուսասատանում հայտնի վիզաժիստ, դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանն ամբողջ կյանքում պայքարում է ավելորդ կիլոգրամների դեմ։ 26-ամյա Գոհարը խոստովանել է, որ իրեն հաջողվել է ազատվել 30 կիլոգրամից, սակայն մինչ այժմ իրեն քննադատում են գիրության համար։ «Առաջին 10 կիլոգրամը հեռացան տասը օրվա ընթացքում, երբ սկսեցի սահմանափակել կալորիաներին ու ավելորդ ածխաջրերը»,- հարցազրույցներից մեկի ընթացքում ասել էր նա։

Фото Гоар на ее страничке

Սակայն վերջերս Գոհարին լուսանկարել են Հունաստանում զբոսանքի ընթացքում։ Կադրերը հայտնվել են Starhit-ի տրամադրության տակ, եւ դրանցում կարել է տեսնել, որ Գոհարը երբեմն չափազանց շատ է ֆիլտրում լուսանկարները՝ կազմվածքն իդեալական դարձնելու համար։ Ակնհայտ է, որ սոցիալական ցանցում իր անձնական էջում նա առավել վայելչակազմ է, քան պատահական լուսանկարներում։

Гоар засняли на прогулке в Греции

Ավետիսանը սովորել է չնեղսրտել սոցիալական ցանցերում քննադատությունից, քանի որ շատ հեյթերներ, նրա կարծիքով, պարզապես նախանձում են՝ ի վիճակի չլինելով հասնել նրան, ինչի հասել է ինքը։ «Ինձ համար ամենամեծ մոտիվացիան ավելի լավը լինելն է, քան երեկ, աշխատել ինքդ քեզ վրա։ Ես արդեն կարողանում եմ ադեկվատ կերպով արձագանքել դրան, քանի որ ամեն ինչ վերագրում եմ մարդկային նախանձին։ Դժվար է նայել՝ ինչպես է աղջիկը նիհարել 40 կիլոգրամ, ինչպես է մի քանի օրը մեկ անգամ փոխում քաղաքներ ու երկրներ, ուր նրան ջերմությամբ են ընդունում։ Եվ բոլորը թքած ունեն, թե որքան ջանք է գործադրվել՝ այդ մակարդակին հասնելու համար»,- վերջին հրապարակումներից մեկում նկատել է Գոհարը։

Так выглядит Гоар в объективе проходящих мимо людей

Վիզաժիստը մոտ երկու տարի ամուսնացած է եղել Վահիկ Մարտիրոսյանի հետ։ Սակայն զույգը բաժանվել է։ Գոհարին, իր խոսքով, ընտանեկան հարաբերություններում չեն բավականացրել կրքերը։ Այժմ Ավետիսյանը երազում է հանդիպել ուժեղ եւ խարիզմատիկ տղամարդու, որի կողքին երջանիկ կլինի։

 

Ավետիսյանը շատ է ճամփորդում, ինչպես նաեւ վարպետության դասերով հանդես գալիս Ռուսաստանի քաղաքներում։ Նրա Instagram-յան էջն ավելի քան 6 մլն հետեւորդ ունի։ Նրանց մեծ մասը վիզաժիստին գովում է այն բանի համար, որ նա կիսվում է դիահարդարման ասպարեզում նոր միտումներով, ինչպես նաեւ ցուցադրում հաճախորդների վերափոխումը։

loading...