Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին


Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին
Հուլիս 18 19:09 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանինով Հայաստանում է գտնվում մասնավոր այցով:

«Ուրախ և հպարտ ենք Ավստրալիայում Ձեր գործունեությամբԱյսօր Դուք աշխարհում ամենաազդեցիկ հայ կանանցից մեկն եք և հաճելի է հանդիպելու հնարավորության համար»,- նշել է Նիկոլ ՓաշինյանըԻնչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնելոր Գլեդիս Բերեջիկլյանի գործունեության արդյունքում էլ ավելի կզարգանան Հայաստանի և Ավստրալիայի հարաբերությունները ու կընդլայնվեն փոխադարձ հետաքրքրությունները:

 
 
Реклама 15

Գլեդիս Բերեջիկլյանը վարչապետին շնորհավորել է Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումների կապակցությամբ և նշելոր հայրենիքի իրադարձություններին ուշադրությամբ հետևում են նաև Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչներըՆա ընդգծել էոր ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ հանրության շրջանում նկատում է մեծ ոգևորություն և ապագայի նկատմամբ հավատ:

Գլեդիս Բերեջիկլյանը ներկայացրել է իր գործունեությունը Նոր Հարավային Ուելս նահանգում և պատմել Ավստրալիայի հայ համայնքի մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ավստրալիայի միջև համագործակցության զարգացմանՀայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանՀՀ կառավարության առաջնահերթությունների մասին:  

Գլեդիս Բերեջիկլյանը 2019թմարտի 23-ին Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել՝ դառնալով առաջին կին գործիչըով վերընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնումԲերեջիկլյանի մեծ ծնողները Հայոց ցեղասպանությունից փրկված որբեր են եղել:

Նոր Հարավային Ուելսը Ավստրալիայի 8 նահանգներից մեկն է՝ մոտ 8 մլն բնակչությամբորից 5 մլն-ից ավելին բնակվում է նահանգի մայրաքաղաք Սիդնեյում։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է մոտ $53 հզ։ Նահանգն ապահովում է Ավստրալիայի տնտեսության 32,7%-ըթեև բնակչության թվով 5-րդն է։ Տնտեսության 20% գյուղատնտեսությունն էարտահանում է նաև քարածուխունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունՍիդնեյում են կենտրոնացած ավստրալական խոշոր ՏՏ ընկերությունների գրասենյակները: