Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ ՝ հուլիսի 17-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով КамАЗ-ի մահացած վարորդի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ վարորդը եղել է Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 74-ամյա Լեռնիկ Ստամբուլցյանը, ով КамАЗ-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում գռնվող Opel-ին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 60 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում: Դեպքի վայր ժամանած մասնագետներն ասում էին, որ հնարավոր է՝ վարորդը ավտոմեքենան վարելիս սրտի կաթված է ստացել և հանկարծամահ եղել:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը: