Իջևանում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանության միջև. երկու կողմից տուժածներ կա


Իջևանում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանության միջև. երկու կողմից տուժածներ կա
Հուլիս 17 23:37 2019

Իջեւանցի փայտ վերավաճառողները այսօր՝ հուլիսի 17-ին, շարունակում են փակ պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Ոստիկանները փորձել են բացել ճանապարհը, սկսվել է հրմշտոց, մի քանի ցուցարաներ վնասվածքներ են ստացել։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Արթուր Վարդազարյանն ասաց։

Նա պատմեց, որ մի ցուցարարի մեջքին են խփել, մյուսի քիթը վնասել, բայց չեն կարողացել հեռացնել ճանապարհից, քանի որ ժողովուրդը շատ է եղել։ Այժմ նրանք սպասում են պաշտոնյաների, որոնք լուծում կտան իրենց խնդրին։

Բախումների հետևանքով մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ, նրանց թվում նաեւ մի քանի ոստիկաններ, տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ իջեւանցի վերավաճառողները պահանջում են էժանանացնել անտառի փայտը, ըստ նրանց՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը շատ թանկ ։



loading...