Վարչապետը ներկայացրեց տնտեսական հեղափոխության հիմնական գաղափարը


Վարչապետը ներկայացրեց տնտեսական հեղափոխության հիմնական գաղափարը
Հուլիս 17 20:54 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տնտեսական հեղափոխության իրականացման հիմնական նպատակը համարում է աշխատող և արարող մարդուն հանրության շրջանում էտալոնի վերածելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս Փաշինյանն հայտարարեց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

 

«Մեր նպատակն այն է, որ մեր հետևողական քայլերով, ինչպես քաղաքական հեղափոխության դեպքում կարողանանք մարդկանց մեջ ներշնչել իրենք իրենց հավատալը, քաջալերենք ավելիին հասնելու ու ստեղծարար աշխատանքով զբաղվելու հաճույքը վայելելու գործընթացը: Մարդիկ կային, որոնք դեռ մինչև քաղաքական հեղափոխությունը, իրենք իրենց տնտեսական հեղափոխությունն արդեն իրականացրել էին: Մենք ուզում ենք արժեքների հեղափոխություն իրականացնել, որպեսզի այս մարդկանց դարձնենք էտալոն»,- ասաց Փաշինյանը: