Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ չի համարում Ռոբերտ Քոչարյանին


Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ չի համարում Ռոբերտ Քոչարյանին
Հուլիս 17 20:27 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ չի համարում Հայաստանում սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս Փաշինյանն ասաց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

 

«Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրանք ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել: Եթե ես իրավունք չունեմ այդպիսի բան անելու, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել»,- ասաց Փաշինյանը:

 

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: