Երևանի քաղաքապետ Մարությանը նախագահին է ներկայացրել Երևանի զարգացման ծրագրերը


Երևանի քաղաքապետ Մարությանը նախագահին է ներկայացրել Երևանի զարգացման ծրագրերը
Հուլիս 17 18:30 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 17-ին այցելել է Երևանի քաղաքապետարան: Քաղաքապետ Հայկ Մարությանը նախագահին է ներկայացրել Երևանի զարգացմանն ուղղված ընթացիկ ու առաջիկա ծրագրերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների շուրջ:

 

 

Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ: