Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Սևանա լճի լողափեր


Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Սևանա լճի լողափեր
Հուլիս 17 16:11 2019

Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին ծանոթանալու համար ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Մարտունու քաղաքային և Այրիվանքի լողափեր:

Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, նախարարն ուսումնասիրել  է  կատարված աշխատանքները և անձնակազմին հանձարարել սերտ և համագործակցված աշխատանք իրականացնել Սևանի ազգային պարկի ու ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ՝ առավելագույն անվտանգություն ապահովելու նպատակով:

Նախարարը կարգադրել է բնակչության շրջանում աշխատանքներ տանել հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

Ըստ Ֆելիքս Ցոլակյանի՝  փրկարարի աշխատանքի լավագույն գնահատականը ժողովրդի վերաբերումունքն է, որը պահանջում է շուրջօրյա պատասխանատվություն և նվիրում: