ՌԴ Կրասնոդարի երկրամասում ավտովթարի հետևանքով Հայաստանից ընտանիք է զոհվել


ՌԴ Կրասնոդարի երկրամասում ավտովթարի հետևանքով Հայաստանից ընտանիք է զոհվել
Հուլիս 17 15:58 2019

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում երեկ՝ ժամը 23:40-ի սահմաններում, Ջուբգա բնակավայրից Գելենջիկ ուղևորվելիս ավտովթար է տեղի ունեցել:


Ֆորդ տրանզիտ մակնիշի մեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Վթարի հետևանքով 4 ուղևոր է զոհվել՝ 28-ամյա տղամարդը, նրա 22-ամյա կինը, նրանց 7 և 5 տարեկան դուստրերը: Պարբերականի տվյալներով՝ ընտանիքը եկել էր Հայաստանից: