Երկրաշարժ՝ Ինդոնեզիայում. կան զոհեր


Երկրաշարժ՝ Ինդոնեզիայում. կան զոհեր
Հուլիս 17 14:40 2019

Կիրակի Ինդոնեզիայում տեղի ունեցած 7.3 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի: Այս մասին գրում է Jakarta Post-ը:

Աղբյուրի տվյալներով՝ 5 մարդ զոհվել է շինությունների փլուզման հետևանքով, ևս մեկը՝ տարհանման ժամանակ:

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Լայվույ բնակելի տարածքից 102 կիլոմետր հյուսիս-արևելքում՝ Հալմահերա կղզում:

Հյուսիսային Հալմահերայի տարածքում հայտարարված է արտակարգ դրություն, որը կշարունակվի մինչև հուլիսի 21-ը:



loading...