Ռուստամ Բադասյանն իր հայրական տանը չի բնակվում. ապրում է երկսենյականոց բնակարանում. նախարարություն


Ռուստամ Բադասյանն իր հայրական տանը չի բնակվում. ապրում է երկսենյականոց բնակարանում. նախարարություն
Հուլիս 17 10:18 2019

ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել է մամուլի այսօրվա հրապարակումն այն մասին, թե արդարադատության նախարար նշանակվելուց հետո Ռուստամ Բադասյանն իր տանից տեղափոխվել է հայրական տուն։

«Ռուստամ Բադասյանը 2017 թվականից հայրական տանը չի բնակվում

Մամուլում այսօր կրկին ապատեղեկատվություն է տարածվել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերաբերյալ, որում նշվում է, թե «նախարար նշանակվելուց հետո իր տանից տեղափոխվել է հայրական տուն»:

Տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 2017 թվականի հոկտեմբերի մեկից (ամուսնությունից հետո) հայրական տանը չի բնակվում. ապրում է երկսենյականոց բնակարանում»,– ասվում է հայտարարությունում: