Փրկարարներն օձեր են հայտնաբերել


Փրկարարներն օձեր են հայտնաբերել
Հուլիս 17 02:00 2019

Հուլիսի 16-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Ըստ ԱԻՆ կայքի՝ օձեր են նկատվել՝ Երևանում, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք: