ԼՀԿ-ում տարաձայնություններ կան, հնարավոր է՝ ֆրակցիան փլուզվի․ «Հրապարակ»


ԼՀԿ-ում տարաձայնություններ կան, հնարավոր է՝ ֆրակցիան փլուզվի․ «Հրապարակ»
Հուլիս 17 09:30 2019

«Հրապարակ»-ը գրում է․

Վերջին շրջանում ԼՀԿ-ն կլասիկ ընդդիմության դաշտից խիստ սահուն տեղափոխվել է կլասիկ իշխանամետության՝ պապից ավելի կաթոլիկ դաշտ: Հատկապես ուշագրավ են այդ առումով ֆրակցիայի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի ելույթները, քաղաքակւսն-փորձագիտական շրջանակներում պնդումներ կան, որ լուրջ տարաձայնություններ կան խմբակցությունում, մասնավորապես էդմոն Մարուքյանի և Արման Բաբաջանյանի միջև: 

Ավելին՝ կարծիք կա, որ այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է ֆրակցիան տրոհվի: Այս իրավիճակի մասին հարցրինք ֆրակցիայի ակտիվ պատգամավորներից մեկին՝ Սնի Սամսոնյանին: <<Փորձագիտական եւ կամ այլական տեսակետները ոչ մի աղերս չունեն իրականության հետ>>: