Ազգային ժողովի նախագահն ԱՄՆ է մեկնել յուրայինների հետ


Ազգային ժողովի նախագահն ԱՄՆ է մեկնել յուրայինների հետ
Հուլիս 16 14:08 2019

Արդեն երկու օր է ընթանում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ նահանգներ։ Հիշեցնենք, որ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-18-ն ընկած ժալանակահատվածում աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում:

 

Հետաքրքիր է, որ Արարատ Միրզոյանը իր հետ ԱՄՆ շրջագայությունների է տարել նաեւ իր օգնական Վահան Կոստանյանին, սակայն ուշագրավն այն է, որ խորհրդարանի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Վահան Կոստանյանի անունը չկա պատվիրակության կազմում։

 

ԱԺ֊ի կայքի փոխքնցմամց՝ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը։

 

Այստեղ էլ ուշադրության է արժանանում այն հանգամանքը, որ Արարատ Միրզոյանը իր հետ ԱՄՆ չի տարել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, այլ իր մտերիմ Աննա Կարապետյանին։