ԱՄՆ-ում 18 շներ հոշոտել ու ամբողջությամբ կերել են իրենց տիրոջը. The Washington Post

ԱՄՆ-ում 18 շներ հոշոտել ու ամբողջությամբ կերել են իրենց տիրոջը. The Washington Post
Հուլիս 16 00:40 2019

ԱՄՆ-ում տղամարդն իր իսկ շների զոհն է դարձել, որոնք բնակվել են իր տան տարածքում, գրում է The Washington Post-ը:

 

57-ամյա ամերիկացին ապրել է միայնակ՝ 18 շների հետ: Հարազատները նրան այցելել են մի քանի շաբաթը մեկ և օգնել գնումների հարցում:

Որոշ ժամանակ անց՝ մայիսին, նրանք դիմել են իրավապահներին՝ հայտնելով, որ ապրիլից չեն կարողանում կապվել տղամարդու հետ, իսկ տուն մտնել չի հաջողվում ագրեսիվ շների պատճառով:

 

Երբ ամերիկացու տուն է այցելել ոստիկանությունը, ապա ոչ ոքի չի հայտնաբերել: Սակայն շուտով հայտնաբերվել է ոսկորի ոչ մեծ կտոր, ավելի ուշ՝ մազափունջ:

Փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ ամենը պատկանել է անհետացած տղամարդուն: Ամենայն հավանականությամբ կենդանիներն ամբողջությամբ կերել են նրան:

Շներից 13-ին քնեցրել են ագրեսիվ պահվածքի համար. դրանք սպանել են նաև իրենց 2 ցեղակիցներին: Եվս 3-ին ուղարկել են կենդանիների ապաստարան:

loading...