Սուրեն Պապիկյանը ԵՄ֊ի հետ համաձայանգիրն ընդդիմադիր տարիներին դեմ է եղել, ինչու է լռում, երբ իշխանության է


Սուրեն Պապիկյանը ԵՄ֊ի հետ համաձայանգիրն ընդդիմադիր տարիներին դեմ է եղել, ինչու է լռում, երբ իշխանության է
Հուլիս 16 00:03 2019

 

 

Պարզվում է, այս իշխանության առանցքային դեմքերից մեկը՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդդիմադիր տարիներին դեմ է եղել, որ Հայաստանը Եվրոպական միության հետ համապարփակ եւ ընդլայնված համաձայնության պայմանագրի կնքի։

 

ArmDay.am-ի տրամադրության տակ են հայտնվել գրառումներ, որտեղ Սուրեն Պապիկյանը կուսակից ընկերների հետ քննարկումների ժամանակ հայտնում է, որ դեմ է ԵՄ֊ի հետ համաձայնագիր կնքելուն։

 

Ի դեպ, Սուրեն Պապիկյանը բացի կառավարությունում բարձր պաշտոն զբաղեցնելու նաեւ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահն է։ Այս նույն քննարկման լուսանկարներից տեղեկանում ենք նաեւ, որ Սուրեն Պապիկյանը դեմ է եղել նաեւ ԵՏՄ֊ի Հայաստանի անդամակցությանը։ 

 

Հիշեցնենք, որ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը եւս դեմ էր նաեւ ԵՏՄ֊ի անդամակցությանը։ Բանը հասել էր նրան, որ Փաշինյանի գլխավորած ԵԼՔ խմբակցությունը 6֊րդ գումարման խորհրդարանում ԵՏՄ֊ից դուրս գալու գործընթաց սկսելու նախագիծ էր բերել օրակարգ։

 

Սակայն, շատերին է հայտնի, թե ինչպես իշխանության գալուց հետո Փաշինյանը հետ կանգնեց իր այդ գաղափքրից։ Հիմա նույն ոճով շարունակում է նաեւ Սուրեն Պապիկյանը։ Նա մեկ տարուց ավելի է իշխանության է, բայց գեթ մեկ անգամ ԵՄ֊ի կամ ԵՏՄ֊ի հետ կապված իր նախկին առաջարկության մասին որեւէ բառ չի ասել։