Հավաքվել է մոտ 3 մլն դոլար, ծախսվել՝ մոտ 2 մլն. Աննա Հակոբյանը ներկայացրել է հիմնադրամների աշխատանքը


Հավաքվել է մոտ 3 մլն դոլար, ծախսվել՝ մոտ 2 մլն. Աննա Հակոբյանը ներկայացրել է հիմնադրամների աշխատանքը
Հուլիս 15 23:33 2019

Հիմնադրամները ստեղծվել են ամուսնուս նախաձեռնությամբ, ըստ էության, ինքն է այդ հիմնադրամները ստեղծողը: Հիմնադրամները պետության հետ սերտորեն համագործակցություն ունեն տարբեր նախագծերով»:

Այս մասին այսօր՝ Առաջին ալիքի «Լուրեր 60 րոպե» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձունրի խորհրդի նախագհ Աննա Հակոբյանը՝ շարունակելով.

«Չի կարող լինել այլ ռազմավարություն, մենք չենք կարող գործել այլ դաշտում: Երբ 1 տարի առաջ ազդարարեցինք «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեության սկիզբը, ես այն ժամանակ ասեցի, որ մենք ստեղծվում ենք, որ կարողանանք լրացնել այն բացերը, որոնք պետությունը դեռեւս չի կարողանում լրացնել: Մենք մեր կարեցածի չափով փորձում ենք օգնել պետությանը եւ համոզված եմ, որ ամեն տարի մենք մի կետ կջնջենք, որովհետեւ պետությունը կկարողանա  լրացնել այդ կետերը, բայց մեր ռեսուրսների համար միշտ էլ գործ կգտնվի»:

Աննա Հակոբյանը նաեւ նշեց, որ իրենք օգնում են անհատներին, բայց համակարգված ճանապարհով, դա իրենց որդեգրած սկզբունքն է, քանի որ չեն ուզում ուղղակի բարեգործություն անել:  Իրենք օգնում են անհատներին կամ կազմակերպություններին, ստեղծում են զաևգացման տարբեր հնարավորություններ:

«Առնվազն հիմքերը դրվել են այ ամենի, ինչ մենք  պլանավորել ենք: Իսկ ֆինանսական տեսանկյունից, գերազանցել է ֆինանսական շարժը իմ սպասելիքները: 1 տարի առաջ ընդամենը ազդարարվեց հիմնադրամի սկիզբը, բայց մենք 3 ամիս տնօրեն էինք փնտրում եւ նա ընտրվեց նոյեմբերին, այսինքն բուն գործունեությունը հիմնադրումից ավելի ուշ է սկսվել: Այս ընթացքում մենք հավաքել ենք 2 միլիոն 945 դոլար, այդքանը 1 տարում, մոտ 3 միլիոն դոլար հավաքել ենք եւ մոտ 2 մլն դոլար ծախսել ենք, այս պատկերը մենք ունենք թիմ հավաքելուն զուգահեռ: 2 մլն դոլար ծախսել ենք ծրագրերի վրա, 85 հազար դոլար մենք ծախսել ենք աշծխատավարձերի եւ մյուս գործառնական աշխատանքների վրա:

Ներկայացնելով կատարած աշխատանքը, Աննա Հակոբյանը նշեց, որ իրենք կրթաթոշակներ են տրամադրել 27 ուսանողի, որոնք հնարավորություն են ունեցել կրթությունը շարունակել, դասական երաժիշտների խումբն է ստեղծվել, 514 մլն դրամ տրամադրվել է դասական երաժշտության տարբեր խմբերի, իրենք ամսական ենտրամադրում՝ ամսական մոտ 63 մլն դրամ այդ խմբերին է տրվում: Աննա Հակոբյանը անուն առ անուն նշեց խմբերին եւ թվերով ներկայացրեց, թե որ խմբին որքան գումար է տրվել եւ խոսեց նաեւ ստորագրված հուշագրի մասին: Հուշաքգիրը ստորագրվել է այս բոլոր խմբերի հետ, նրանք այդ գումարը ստանում են որպես հավելավճար, որպեսզի գոնե փոքրիշատե արվեստագետները ստանան նորմալ աշխատավարձեր: ՀՀ վարչապետի տիկինը նշեց, որ ցանկանում են ստեղծել առցանց հարթակ, որտեղ կներառվեն տուրիստական խմբեր եւ կկարողանան վայելել դասական երաժշտություն, նաեւ նշեց, որ հարթակը համագործակցության համար բաց է բոլորի առջեւ, ովքեր կցանկանան: Ըստ Աննա Հակոբյանի, տուրիստական խմբերի՝ դասական երաշժտության համերգներին ներկա լինելը եւ տոմսերից օգտվելը փոխշահավետ կլինի մի քանի տեսանկյուններով:

Վարչապետի տիկնոջ խոսքերով, իշխանությունները կգան ու կգնան, բայց դասական երաշտության խմբերը միշտ կան եւ փորձը ցույց է տալիս, որ դասական երաժշտության խմբերը բարերարների եւ մեկենասների կարիք միշտ ունեն:



loading...