«Միսս Աշխարհ Արմենիա 2019» ճանաչվեց Լիանա Ոսկերչյանը


«Միսս Աշխարհ Արմենիա 2019» ճանաչվեց Լիանա Ոսկերչյանը
Հուլիս 15 18:50 2019
Հուլիսի 15-ին տեղի ունեցավ «Միսս Աշխարհ Արմենիա 2019» գեղեցկության մրցույթը, և առաջին մրցանակին արժանացավ 20- ամյա Լիաննա Ոսկերչյանը։ Առաջին վիցե միսս ճանաչվեց Մոնիկա Գրիգորյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Անետա Գաբրիելյանը, երրորդը՝ Լիանա Իսրաելյանը,իսկ 4-ը՝ Միլենա Տարյանը։ Գեղեցկուհուն թագադրեց 2018-ի տիտղոսակիր Արենա Զեյնալյանը:
 
«Շատ հուզված եմ այս պահին, ցանկանում եմ արդարացնել ու բարձր պահել ստացածս կոչումը։ Ես կփորձեմ անել ամենը և լավագույնս ներկայացնել Հայաստանը "Միսս Աշխարհ" մրցույթում, որը կկայա Լոնդոնում »,- անմիջապես հաղթանակից հետո նշեց գեղեցկուհին:
 
 
«Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի խորհրդի նախագահ Գոհար Հարությունյանը ասաց , որ շատ է կարևորում «Միսս Աշխարհ»-ին Հայաստանի մասնակցությունը:
 

«Սա պարզապես արտաքին գեղեցկության մրցույթ չէ, այլ ընդհանուր առմամբ մենք գնահատում ենք ամեն բան։ Կարծում եմ, որ մարդու մեջ ամենակարևորը բարությունն է։ Այսօրվա հաղթողին ես կտանեմ գեղեցկության բարդ ու հետաքրքիր աշխարհ »,- հավելեց Գոհար Հարությունյանը:

 

 
Ժյուրիի կազմում էին ՝ Արամո և Էմմա Պետրոսյանները, Զառա Գեմիլյանը, Գայանե Մանուկյանը, Ռուբինա Գրիգորյանը, Թալար Արդինյանը, Սահականուշ Սահակյան և Միքայել Պողոսյանը։
 
 
«Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող համահայկական գեղեցկության մրցույթներն այս տարի առաջին անգամ անցկացվեցին հուլիսի 1-ից 15-ը և նոր ձևաչափով՝ որպես մրցույթ-փառատոն , և մինչ այս արդեն ընտրվել էին մի քանի տարբեր տիտղոսակիր գեղեցկուհիներ՝
 
«Միսս տիեզերք» և «Միսս թոփ մոդել»՝ Դայանա Դավթյան, «Միսս սպորտ» ՝ Մելանյա Արզումանյան և «Միսս տաղանդ»՝ Նարե Օրդյան:
 
 
 
 
Արմինե Բրսոյան