Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 15-ի նիշից բարձր է 1 սանտիմետրով


Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 15-ի նիշից բարձր է 1 սանտիմետրով
Հուլիս 15 21:56 2019

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 15-ի նիշից բարձր է 1 սանտիմետրով՝ չնայած Սեւանա լճից իրականացվող բացթողումներինԻնչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ  «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թվականի հուլիսի 15-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 81 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրում գրանցված 1900 մետր 80 սանտիմետր նիշի դիմաց:

Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա ապրիլից մինչեւ հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 130 միլիոն 602 հազար խորանարդ մետր ջուրՈռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել  42 միլիոն 189 հազար խորանարդ մետր ջուր:

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի կարծիքով՝ Սեւանա լճի դրական հաշվեկշռի ապահովումը ներկա դեպքում պայմանավորված է լճից իրականացվող չափավոր ջրթողքով, առատ տեղումներով ու Արփա-Սեւան ջրատարով նախորդ տարիների համեմատ ավելի մեծ ծավալներով ջրի տեղափոխմամբ:

Խոսրով Խլղաթյան