Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում անցկացվեց բարբառներին նվիրված փառատոն


Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում անցկացվեց բարբառներին նվիրված փառատոն
Հուլիս 15 21:44 2019

Գեղարքունիքի մարզպետարանը  արդեն  10 տարի էինչ  անցկացնում է «Հայրենի եզերք» խորագրով  «Բարբառների երկխոսություն»  մարզային մրցույթփառատոնըորն աշխուժություն է առաջացրել հատկապես աշակերտության շրջանումԻնչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի  վարչությունիցԳեղարքունիքի երկրագիտական    թանգարանում  անցկացվեց«Բարբառների երկխոսություն» մարզային  մրցույթ-փառատոնըորին մասնակցեցին փառատոնի տարածքային փուլի 20 հաղթողները:

Ժյուրին ղեկավարում էր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր ԿատվալյանըԲանահյուսական նյութի ընտրությունն ազատ էրայն պատմվում  էր բացառապես բարբառով, 3-5 րոպե տեւողությամբ:     

 

Մրցույթ-փառատոնի հաղթողներ ճանաչվեցին Գագարինի միջնակարգ դպրոցի աշակերտ Անի Վահանյանը՝ 1-ին մրցանակ,  Լճաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Սպարտակ Պետրոսյանը՝2-րդ մրցանակՍարուխանի  թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտ Սերինե Գարգրցյանը՝ 2-րդ մրցանակ,Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Սրբուհի Վարդանյանը՝ 3-րդ մրցանակՄարտունու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ  Պայծառ  Ավետիսյանը,  Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտներ Նարեկ և  Ժիրայր Մելքոնյանները՝ 3-րդ մրցանակԼավագույն մասնակցության համար հաղթող են ճանաչվել  Հայրավանքի միջնակարգ եւ Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցները:

Մրցույթ-փառատոնի հաղթողներն ու բոլոր մասնակիցները ստացան ՀՀ Գեղարքունիքի մարզպետի անունից հավաստագրերգրքերհուշանվերներ եւ մասնակիցների նկարներով բուկլետներԽրախուսվեցին նաեւ ակտիվ մասնակցություն ցուցաբերած Հայրավանքի միջնակարգ ու Սեւանի թիվ 1 հիմնական   դպրոցները:

Ժյուրիի նախագահ Վիկտոր Կատվալյանն արժեւորեց բարբառների պահպանումն ու տարածումը  եւ շեշտեց, որ բարբառները փրկելու համար նմանատիպ միջոցառումներ հաճախակի պիտի կազմակերպվեն, որպեսզի մեր լեզվի հարստության մի մասը կազմող բարբառները շարունակեն հարատեւել:

Խոսրով Խլղաթյան