Փաշինյանը հյուրընկալել է սոցցանցի միջոցով հանդիպելու ցանկություն հայտնած 6- ամյա Մայքլ Միխանիին


Փաշինյանը հյուրընկալել է սոցցանցի միջոցով հանդիպելու ցանկություն հայտնած 6- ամյա Մայքլ Միխանիին
Հուլիս 15 20:50 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին  հյուրընկալել է Ամերիկայում բնակվող հայազգի 6-ամյա Մայքլ Միխանիին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է «Ֆեյսբուք»-ում կառավարության էջում:

Փոքրիկը սոցիալական ցանցի միջոցով ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին, զրուցել և լուսանկարվել նրա հետ: Մայքլը վարչապետի մոտ հյուրընկալվել էր 4-ամյա քույրիկի հետ:

Նիկոլ Փաշինյանը զրուցել է փոքրիկների հետ, ցույց տվել իր աշխատասենյակը, լուսանկարվել նրանց հետ, նվիրել հայերեն աշխարհագրական անվանումներով գլոբուս, գրիչ և գլխարկ:

 
 

 



loading...