Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն տալու է կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին


Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն տալու է կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին
Հուլիս 15 20:12 2019

Բաքվում Վրաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ սահմանին տեղի ունեցած միջադեպի առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

 

 

Նախարարությունը նշել է, որ դեսպանը կանչվել է Ադրբեջանի սահմանին պետական սահմանը խախտող մի խումբ անձանց կողմից Քեշիշչիդաղի քարանձավային համալիրում ծառայող սահմանապահ ծառայության վրա հարձակման կապակցությամբ: Դեսպանին խնդրել են բացատրություն տալ:

 

Ավելի վաղ սահմանապահ ծառայությունից նշել են, թե  սահմանապահ զորքերի ծառայության տարածքում վրացի քաղաքացիների մասնակցությամբ միջադեպ է եղել: