Նախագահ Սարգսյանը և վարչապետ Փաշինյանը քննարկել են երկրի զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր


Նախագահ Սարգսյանը և վարչապետ Փաշինյանը քննարկել են երկրի զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր
Հուլիս 15 18:41 2019

Հանրապետության նախագահի նստավայրում հուլիսի 15-ին կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են երկրի զարգացման ծրագրերին վերաբերող ընթացիկ հարցեր: