Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հուլիս 15 14:01 2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը լոնդոնյան թիմի հետ այս օրերին հավաք է անցկացնում ԱՄՆ-ում, հանդիպել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Ֆուտբոլիստն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Հաճելի հանդիպում Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ»- գրել է Մխիթարյանն ու լուսանկարներ հրապարակել:

 

Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Արմեն Բայբուրդյանին: