Քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում տեղաշարժվել


Քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում տեղաշարժվել
Հուլիս 15 09:54 2019

Հուլիսի 14-ին, ժամը 16:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան խառնարանի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են Ս.Ա.-ին (ծնված 1987 թ.) և ուղեկցել մինչև փրկարարական ավտոմեքենան, այնուհետև տեղափոխել Արտաշավան գյուղի տառերի պուրակ: