Ամենահավատարիմ տղամարդիկ՝ ըստ կենդանակերպի նշանների


Ամենահավատարիմ տղամարդիկ՝ ըստ կենդանակերպի նշանների
Հուլիս 14 21:45 2019

Խոյ. Նա ռոմանտիկ է, սենտիմենտալ: Խոյը հակված է վստահել սեփական զգացմունքներին ու զգացողություններին, այնպես որ, կխոստանա ամենն, ինչ կցանկանա կինը: Նա չի շտապեցնում: Խոյը զավթիչ է և նպատակին հասնելուց հետո շատ հեշտորեն կարող է հետաքրքրության նոր օբյեկտ գտնել:

Ցուլ. Առաջին հայացքից փակ են, բայց զգացմունքները շատ խորն են: Նրանք համառ են, ամեն գնով հասնում են իրենց նպատակին: Սիրո մեջ Ցուլերը շատ մեղմ են, կրքոտ, հուզիչ: 

Երկվորյակ. Նրանք սառնասիրտ են, հարաբերությունների սկզբում վառ արտահայտվում է կնոջ մասին ամեն ինչ իմանալու և նրան բացահայտելու ցանկությունը: Բայց գալիս է նաև Երկվորյակի մեկուսանալու ու ներփակվելու ժամանակը: Այդ ժամանակ նա ամեն ինչ հստակ վերլուծում է: Եվ եթե տղամարդ Երկվորյակը հասկանում է, որ հարաբերությունները ձեռնտու ու հարմար են, դրանք շարունակվում են, եթե ոչ` հայտնվում են նոր նպատակակետեր: 

Խեցգետին. Առաջին հայացքից ամենավստահելի զուգընկերներից է, հավատարիմ սիրեկան ու ընտանիքի իդեալական տղամարդ է: Իրականում, Խեցգետինները ձգտում են միայն սեփական հարմարությանը: Խեցգետին տղամարդը միշտ ունի պատճառաբանություն և երբեք մեղավոր չէ: 

Առյուծ. Նրանք ունեն ամուր կառուցվածք կամ ձգտում են դրան, լավ են հագնվում, սիրում են հաճելի ու բրենդային հագուստ, մատերիալիստ են: Սիրում են նաև նվիրել: Առյուծները կենդանակերպի ամենահավատարիմ նշաններից են:

Կույս. Այնքան էլ հասարակ չեն, վերլուծում են ու ուշադրություն դարձնում մանրուքներին, նրանք հիշում են, թե ինչ է հագել կինը, ինչպես է իրեն պահել, ինչ է ասել: Այդպիսի տղամարդու համար սեքսը պարզապես ֆիզիկական կոնտակտ չէ: Նրանք բավական չմահավան են ու տեսակավորող, վախենում են վարակվել ինչ-որ հիվանդությամբ, այնպես որ, պատահական կապեր գրեթե չեն լինում: Կույսերը մի քիչ «ձանձրալի» են, բայց հավատարիմ:

Կշեռք. Նրանց դուր է գալիս հաճելի լինել, խաղալ: Որպես պատասխան, նրանք ակնկալում են գովեստի խոսքեր, խոստովանություն, հիացմունք: Սիրում են կայունություն, հավասարակշռություն, հազվադեպ են դառնում հարաբերությունների խզման կամ դավաճանության պատճառ: 

Կարիճ.Հենց Կարիճներն են անկողնում լավագույնը: Կարիճ տղամարդկանց հասանելիություն պետք չէ: Ինչքան անհասանելի ու անհասկանալի լինի, այնքան կմեծանա հետաքրքրությունը: Կարիճը երկու բաղկացուցիչ ունի` հոգի ու մարմին: Սովորաբար, նրանք օգտվում են երկրորդից, իսկ հոգուն մուտք ունենալու համար պետք է արժանի լինել դրան: 

Աղեղնավոր. Ամբողջ կյանքում փորձարարություններ են անում, և կարևոր չէ` ինչ կբացահայտի կամ ինչ կստանա արդյունքում, կարևորը ընթացքն է: Նրանք ուզում են փորձել ամեն ինչ: Բայց և այնպես, Աղեղնավորների երկու տեսակ կա. մի տեսակն իր սեքսուալ էներգիան ուղղում է դեպի ստեղծագործական աշխատանքը, ստեղծարարությունը, մյուս տեսակի Աղեղնավորներն էլ դառնում են իրական դոնժուաններ: 

Այծեղջյուր. Սիրահարվում են շատ դժվար, բայց շատ խորը: Այծեղջյուրը լավ չի կարողանում արտահայտել իր սերը, նրանք ռոմանտիկ չեն, բայց դա չի խանգարում ստեղծել ամուր հարաբերություններ: Եթե Այծեղջյուրը սիրում է կնոջը, կարելի է միանշանակ վստահ լինել, որ չի դավաճանի, իսկ ամուսնալուծությունից կհրաժարվի: Այծեղջյուրին պետք չէ նվաճել բաց հագուստով կամ հրաշք դիմահարդարմամբ: Նրանք պահպանողական են և դասական հագուստն ավելի կգնահատեն, քան ծաղրածուի հագուկապը:

Ջրհոս. Սովոր չեն խնդրել, այնպես որ, առաջին քայլը չեն անի: Արե՛ք առաջին քայլը, և նա կգա ընդառաջ: Ջրհոսները հաճախ միասեր են, այդ պատճառով ամուսնության մեջ հավատարիմ են: Նրանք վստահում են իրենց զուգընկերուհուն, չեն վերահսկում նրանց ու հաճախ գնում են փոխզիջման: Ջրհոսները հաճախ են ամուսնալուծվում: Դա տեղի է ունենում, քանի որ զուգընկերը կարծում է, թե Ջրհոսը ուրիշների համար անում է ավելին, քան իր համար: 

Ձուկ. Նրանք կարող են կարդալ բանաստեղծություններ, պատուհանի տակ սերենադներ երգել: Բայց, ինչպես գիտենք, մեդալն ունի երկու կողմ: Երկրորդ կողմն այն է, որ բարձրագոչ զգացմունքների, էմոցիաների փոխարեն Ձկները հաճախ բացառապես ընտրում են սեքսուալ հաճույքը: 



loading...