Գաղափարներ տանը ժամադրություն կազմակերպելու համար

Գաղափարներ տանը ժամադրություն կազմակերպելու համար
Հուլիս 14 21:30 2019

Երբեմն ցանկություն է առաջանում ռոմանտիկ ընթրիք կազմակերպել կամ թարմացնել հարաբերությունները, սակայն երկուսդ էլ շատ եք հոգնել մշակութային կամ մեկ այլ միջոցառում մտածելու համար:

Այդ դեպքում մնացեք տանը և գտեք ձեր ճաշակով գաղափար.

Սերիալի կամ շոուի մեկ ամբողջ սեզոնի դիտում

Միգուցե զարմանալի թվա, սակայն դուք կարող եք դա անել: Հավատացեք ինքներդ ձեզ և արեք դա` առանց շեղվելու:

Սեղանի խաղ խաղացեք

Շատերը միգուցե դա ձանձրալի համարեն, սակայն նրանք ուղղակի չեն փորձել: Իսկ եթե այդ գաղափարը ձեզ դուր չի գալիս, ամեն դեպքում փորձեք, իսկ հետո՝ մեկ այլ բան մտածեք:

Հսկա խճանկար հավաքեք

Փազլի մասնիկների փնտրտուքը և դրանց ճիշտ տեղը գտնելը բավականին զվարճալի զբաղմունք է: Այն թարմացնում է և ուղեղը, և հարաբերությունները:

Միացրեք DVD և պատահական ընտրված ֆիլմ դիտեք

Ժամանակին բոլորս տասնյակներով սկավառակներ էինք գնում ֆիլմերով: Ընտրեք պատահական մի ֆիլմ և միասին դիտեք:

Ընթրիք պատրաստեք

Այստեղ կարելի է նույնպես տարբերակներ մտածել. ընթրիք ամենից ինչ կա տանը, ընթրիք-անակնկալ, խոհարարական մրցույթ:

 

Մերսեք իրար

Մերսեք միմյանց՝ օգտագործելով հատուկ մերսման յուղեր:

Միասին լոգանք ընդունեք

Լոգարանի մեջ լցրեք փրփուր, վառեք մոմեր: Տղամարդիկ հազվադեպ են լոգանք ընդունում, սակայն կնոջ հետ միասին նրանք դեմ չեն լինի:

Կարաոկե կազմակերպեք

Երգեք միասին և զվարճացեք:

Բարձերով կռիվ կազմակերպեք

Մանուկ հասակում դա երևի թե երկուսիդ համար էլ ուրախ զվարճանք էր, իսկ այժմ այդ կռիվը կարող է լրիվ այլ ավարտ ունենալ:

 

Տեսախաղեր խաղացեք

Իսկ ավելի հետաքրքրացնելու համար համբուրվեք, հանվեք կամ մեկ բաժակ խմեք ամեն պարտության համար:

Միմյանց սիրած ֆիլմերը դիտեք

Առավել ևս, եթե զույգերից մեկը մինչ այդ չէր ցանկանում այդ ֆիլմերը դիտել: Միասին ամեն ինչ զվարճալի է:

loading...