Կրծքերի խնամքի օգտակար խորհուրդներ, որ պետք է իմանան բոլոր կանայք և աղջիկները

Կրծքերի խնամքի օգտակար խորհուրդներ, որ պետք է իմանան բոլոր կանայք և աղջիկները
Հուլիս 14 21:14 2019

Կուրծքը կնոջ մարմնի ամենանուրբ մասն է, որը կազմված է ճարպային հյուսվածքներից, որոնք կաթ են արտադրում։ Կրծքի մաշկի առաձգականությունն ապահովում է էլաստին կոչվող սպիտակուցը։ Այնպես որ, կրծքերը պետք է խնամել ու հոգ տանել, քանի որ այն շատ զգայուն է և էլաստինը շատ հեշտությամբ կարող է վնասվել։
Սովորություններ, որոնք վնասում են կրծքերը
1․ Փոքր չափսի կրծկալ կրելը
Շատ կանայք կարծում են, որ փոքր չափսի կրծկալ կրելը կարող է առավել պիրկ ու սեքսուալ դարձնել կրծքերը։ Սակայն փորձագետները նշում են, որ փոքր չափսի կրծկալը կարող է առաջացնել անհանգստություն և վնասել կրծքի հյուսվածքները։
2․Կրծքապտուկների պիրսինգ
Կրծքապտուկների պիրսինգը կարող է լինել շատ վտանգավոր և մեծացնել վարակների հավանականությունը։ Եթե կրծքապտուկները վարակվեն, ապա այդ վարակը շատ արագ տարածվում է դեպի ավշային հանգույցներ ու անգամ անցնել արյան մեջ։
3․ Կրծքերից անցանկալի մազերի հեռացում
Շատ կանայք նախընտրում են հեռացնել կրծքերի վրայի մազերը, սակայն սա դրական պրակտիկա չէ, քանի որ մազերի հեռացումը հանգեցնում է դրանց առավել հաստացմանն ու այն առավել տեսանելի դարձնելուն։
5․ Առանց կրծկալի վազել
Կանայք հաճախ նախընտրում են սպորտով, յոգայով զբաղվել՝ առանց կրծկալի, քանի որ այդպես առավել ազատ են զգում իրենց։ Սակայն այս սովորոթյունը կարող է վնասել կրծքերի հյուսվածքները։ Պետք է կրել գոնե սպորտային կրծկալ։

loading...