Սերժ Սարգսյանի լողազգեստով նկարը նոր չէ.Hraparak.am


Սերժ Սարգսյանի լողազգեստով նկարը նոր չէ.Hraparak.am
Հուլիս 14 13:00 2019

Համացանցում լուսանկար է հայտնվել գերմանական Բադեն-Բադեն հանգստավայրից, որտեղ Սերժ Սարգսյանն է՝ դեղին լողազգեստով։ 

 

 

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Hraparak.am-ին ասաց, որ դա հին նկար է։ «Դա ակնհայտ է դառնում նաև նկարի վրա երևացող անվտանգության ծառայության աշխատակիցների լուսանկարներից, նրանք վաղուց այլևս Սերժ Սարգսյանի հետ ծառայություն չեն իրականացնում»։

Ըստ Աշոտյանի՝ այդ ապատեղեկատվության հեղինակները յուրահատուկ հակաքարոզչություն են իրականացնում իրենց դեմ։