Շատ տղամարդկանց մտքով չի էլ անցնում, որ գոյություն ունեն այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են սփոփել և զերծ պահել կանանց վեճերից:
1. «Այս հագուստով ես գեր չե՞մ երևում», «Ոչ դու գեր չես». այսպիսի պատասխան պետք է տալ կնոջը, զբոսանքի դուրս գալուց առաջ:
2. «Ես չեմ հաճախում գիշերային ակումբներ». այս արտահայտությունը սփսփում է կանանց անգամ մեր օրերում: Նրանք երբևէ չեն հասկանա, որ տղամարդկանց դուր է գալիս նայել մերկապարուհիներին այնպես, ինչպես կանայք են սիրում դիտել սերիալներ` հանուն գեղեցիկ տղամարդկանց և ռոմանտիկ տեսարաների: Կանայք կարծում են, որ մերկապարը առաջացնում է այն հույզերն ու ցանկությունները, ինչը` մեծահասակների համար նախատեսված ֆիլմերը:
3. «Այդ մասին ավելի ուշ կխոսենք». այս փոքրիկ արտահայտությունը թույլ է տալիս տղամարդկանց շրջանցել թեման: Իրականում նրանք չեն ցանկանում «խոսել այդ մասին ավելի ուշ», ավելին` նրանք ընդհանրապես չեն ցանակնում խոսել այդ թեմայով:
4. «Դու նման ես Ջենիֆեր Լոպեսին». այս հաճոյախոսությունը ամենալավերից չէ իհարկե: Մինչդեռ հայտնի հոլիվուդյան աստղի հետ համեմատությունը կարող է բարձրացնել կնոջ ինքնագնահատականը:
5. «Դու չափազանց համեղ ես պատրաստում». իրականում շատ քիչ կանայք կարող են պատրաստել ուտեստներ առանց բաղադրատոմսի: Եվ իհարկե սա լավագույն հաճոյախոսությունն է կանանց համար. չէ՞ որ նա պատրաստում է ձեր երկուսի համար:
6. «Ես չեմ մտածում այլ կանանց մասին». այս արտահայտությունը «պահանջված» սուտ է, քանի որ տղամարդիկ չեն ցանկանում ցավ պատճառել իրենց կանանց:
7. «Ինձ համար հաճելի է մայրիկիդ ընկերակցությունը». եթե ցանկանում եք լուրջ հարաբերություններ ունենալ, ապա լավագույն տարբերակը ընկերուհու ընտանիքի հետ շփվելն է: Ձեր հարաբերություններում կարող է մեծ դեր խաղալ մայրիկի կարծիքը: