5 բան, որ խորհուրդ չի տրվում ուտել սոված փորին

5 բան, որ խորհուրդ չի տրվում ուտել սոված փորին
Հուլիս 14 19:17 2019

Սովո՞ր ես նախաճաշին յոգուրտ ուտել և նախաճաշդ օգտակա՞ր ես համարում: Իսկ ահա դիետոլոգները, որքան էլ տարօրինակ է, խորհուրդ չեն տալիս սոված փորին յոգուրտ ուտել:

Իմացի՛ր, թե բժիշկներն ինչ մթերքներ խորհուրդ չեն տալիս ուտել սոված փորին:

Յոգուրտ

Պարզվում է` դատարկ ստամոքսում այս մթերքը կորցնում է օգտակար հատկությունների մեծ մասը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս յոգուրտ ուտել նախաճաշելուց մեկ ժամ հետո կամ քնելուց առաջ:

 

Լոլիկ և խուրմա

Գիտնականները պարզել են, որ խուրման ու լոլիկը նույնպես վնաս են, երբ դրանք ուտում են սոված փորին: Բանն այն է, որ դրանցում պարունակվող դուբիլային թթուն և պեկտինը կարող են հանգեցնել քարերի առաջացման:

 

Բանան

Բանանը մեծ քանակով կալիում է պարունակում: Բանանային նախաճաշը կարող է հանգեցնել օրգանիզմում կալիումա-մագնեզիումային բալանսի խախտմանը, իսկ դա իր հերթին կարող է հանգեցնել սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խաթարման:

Ցիտրուսներ

Ավելի լավ է օրը չսկսել նարնջի հյութից: Դատարկ ստամոքսում ցիտրուսները հանգեցնում են ալերգիայի և գաստրիտի առաջացման:

 

Քաղցրեղեն

Չարժե առավոտյան ծանրաբեռնել ստամոքսը քաղցրի մեծ չափաբաժնով: Ենթաստամոքսային գեղձը գուցե չկարողանա մարսել այդքան շաքարն ու արտադրել անհրաժեշտ քանակությամբ ինսուլին: Արդյունքում բարձրանում է արյան մեջ շաքարի մակարդակը:

loading...