Որո՞նք են հորոսկոպի ամենախանդոտ նշանները

Որո՞նք են հորոսկոպի ամենախանդոտ նշանները
Հուլիս 14 18:10 2019

Խոյ

Նրանք ոչ մի կասկած իրենց մեջ չեն պահում, այլ միանգամից դրանք հայտնում են սիրելիին, իսկ ավելի կոնկրետ շպրտում նրա դեմքին: Եվ եթե արդեն իսկ կասկածում են, ապա նրանց այլևս հնարավոր չէ ինչ-որ բան ասել, կամ համոզել: Գործում են նրանք միանգամից. կա՛մ իրենք են հեռանում, կա՛մ սիրելիին հեռացնում, երրորդ տարբերակ չկա: Խոյի խանդից ինչ-որ լավ բան սպասել հարկավոր չէ: Նա երբեք չի մոռանա՝ ինչպես դուք նայեցիք մեկ ուրիշի կողմը անգամ 5 վայրկյանով: 

Ցուլ

Խանդի հարցում համբերատար են, նրանք կարող են տարիներով կասկածել և ոչինչ չասել: Նրանք արդարացնելու են իրենց սիրելիին այնքան ժամանակ, մինչև ակնհայտորեն չբախվեն դավաճանության փաստին: Ուշացումներ, գործուղումներ. այս ամենը նրանց համար սովորական է, իսկ այ եթե նրանք սառնություն զգան իրենց հանդեպ, այ սա արդեն լուրջ ահազանգ է: Ցլերը կաշվից դուրս են գալիս ձեզ արդարացնելու համար. չկան հստակ ապացույցներ, չկա և դավաճանություն: Իսկ դավաճանության բացահայտումից հետո արդեն էլ չկա Ցուլ, նա երբեք չի մնա անհավատարիմ մեկի կողքին:

Երկվորյակներ

Խանդին ստեղծագործական մոտեցում են ցուցաբերում: Նրանք սկսում են խանդել անգամ մինչև հարաբերություններ սկսելը: Նրանց ոգեշնչում է իրենց սիրելիի նախկին հարաբերությունները փորփրելը, ինչ-որ բաներ հորինելը, դրանք պատճառաբանելն ու դավաճանության մեջ մեղադրելը: Երկվորյակների հետ հարաբերություններում հարկավոր է հիշել մի բան՝ նրանք չափազանց շատ են սիրում հորինել: Եթե հանկարծ մի չնչին առիթ լինի, և դուք չկարողանաք արդարանալ, ապա պատրաստվեք ատոմային ռումբի պայթյունի և բազմաթիվ զոհերի:

Խեցգետին

Չեն խանդում, նրանք տապակվում են իրենց տառապանքների մեջ: Դավաճանության մասին միտքն արդեն նրանք անսահման ցավ է պատճառում: Կասկածի արդյունքում նրանք ունակ են լիովին փոխվելու և հարմարվելու իրենց սիրելիի ցանկություններին և պահանջներին: Միևնույն ժամանակ, խանդոտ Խեցգետինը հեռանում է, մտնում է իր կաղապարի մեջ: Այնպես որ, երբ իրավիճակը հարթվի, և այլևս խանդի պատճառ չլինի, մի՛ զարմացեք, որ հարաբերություններում մի ճաք լինի:

Առյուծ

Նրանց ինքնավստահությունն ու ինքնահավանությունը թույլ չի տալիս նրանց կարծել, որ ինչ-որ մեկը կարող է իրենցից լավը լինել: Դավաճանությանը բախվելով՝ նրանք անմիջապես հիասթափվում են սիրելիից: Հենց ձեր Առյուծը սկսի խանդել, դուք մոտ եք աղետին: Եթե դա թյուրիմացություն է, ապա ջանք մի՛ խնայեք նրան դա ապացուցելու, և նա կհավատա ձեզ, սակայն եթե դուք իսկապես դավաճանել եք, ապա նրան խաբել հաստատ չեք կարողանա:

Կույս

Կույսերն, առաջին հայացքից, ասես կորցրած լինեն խանդի զգացողությունը: Նրանք զուգընկերոջ ընտրությանը մոտենում են հանգամանալից: Նրանց երկրորդ կեսը չպետք է խանդի առիթ տա, սակայն եթե հանկարծ, այնուամենայնիվ, նման բան պատահում է, ապա Կույսը կերպարանափոխվում է: Նա խենթանում է. ինչպես կարող էր մեկն, ում նա հավատացել է և մոտ է թողել իրեն, դավաճանել: Սակայն հարկ է իմանալ, որ նակփորձի ինքնատիրապետումը չկորցնել և հնարավորինս հանգիստ խոսել Ձեզ հետ:

Կշեռք

Չեն կողմնորոշվում, թե կշեռքի որ նժարի վրա դնեն խանդը: Մի կողմից նրանք սիրում և վստահում են Ձեզ, մյուս կողմից ահավոր խանդում: Ներքին պայքարը թույլ չի տալիս նրանց հանգիստ քնել: Խանդը, մեծ հաշվով, վնաս է հասցնում Կշեռքին, այն փչացում է հարաբերությունները, մարում նվիրական զգացմունքները: Եթե դուք նրանց մեկ անգամ առիթ եք տվել, իսկ հետո մոռացել դրա մասին, ապա տարիներ հետո հարաբերությունները կարող են դադարել և դուք անգամ չեք հասկանա, թե ինչու:

Կարիճ

Խանդի հարցում արարիչներ են, նրանք ստեղծում են այն, ինչպես Լեոնարդո Դա Վինչին իր կտավները: Այն ունի արտահայտման բազում երանգներ, հարյուրավոր ոլորաններ: Բացի այդ` նրանք շատ վրիժառու են և հաճույք են ստանում իրենց վրեժից: Ձեր մի սխալի դիմաց նրանք ձեզ տասնապատիկով կպատասխանեն: Եթե դուք ուզում եք մի դրամատիկ գործ գրել, ապա բավական է ձեր Կարիճին խանդի առիթ տաք. այդպիսի էմոցիաների տարափ դուք հաստատ դեռ չեք տեսել:

Աղեղնավոր

Խանդի հողի վրա նեղանում են և նեղանում են ոչ միայն իրենց սիրելիից, այլ ամբողջ աշխարհից: Սակայն բնավորությամբ հիշաչար չեն, ուստի շատ արագ են մոռանում ամենը: Նրանք խանդի արդյունքում խորանում են իրանց աշխարհի մեջ, ինչ-որ հետաքրքիր զբաղմունք են գտնում կամ էլ ընդհանրապես մեկ ուրիշի սիրհարվում: Եթե ստիպել եք Աղեղնավորին խանդել, ապա պատրաստվեք քրտնաջանորեն պայքարել նրան հետ վերադարձնելու համար. ի դեպ, այսուհետ հենց դուք եք խանդելու:

Այծեղջյուր

Եթե Այծեղջյուրը խանդում է, ապա սիրում է: Այս նշանի ներկայացուցիչները կարող են հարաբերություններ ստեղծել միայն նրանց հետ, ում համակրում են: Եվ ահա, երբ հայտնվում է խանդը, ապա արդեն սեր է առաջացել: Սակայն նրանց արձագանքը դրան լինում է չափազանց ծայրահեղ` կա՛մ միանագամից ամուսնություն, կա՛մ բաժանում: Ամեն դեպքում Այծեղջյուրները շատ ծանր են տանում իրնեց խանդը:

Ջրհոս

Ջրհոսները զբաղվում են միմիայն իրենցով, նրանք խանդի ժամանակ չունեն: Նրանք, իհարկե, որոշ բաներ նկատում են, սակայն ոչինչ չեն ձեռնարկում, մինչև դա չի սկսում հարվածել իրեց շահերին: Ահա այստեղ էլ սկսվում են սկանդալներ, ինտրիգներ, հետազոտություններ: Այս նշանի ներկայացուցիչների խանդն ունի մեկ դրական կողմ՝ այն հեշտ է կասեցնել: Ջրհոսն ուզում է հավատալ ձեր հավատարմությանը, այնպես որ, եթե նրա խանդն անհիմն է, պարզապես ապացուցեք դա: Բացի այդ՝ նա երբեք չի խանդում իր նախկիններին:

Ձկներ

Ձկներն ունեն խանդի կարիք: Եթե նրանք արդեն տրամադրվել են, ապա նրանց այլևս հնարավոր չէ համոզել: Խանդի արտահայտումները միշտ տարբեր են՝ կա՛մ ռոմանտիկ ընթրիք, կա՛մ սկանդալ: Եվ հաճախ ձկներն իրենց խանդով չափն անցնում են այն աստիճանի, որ իրենց զուգընկերը ցանկանում է շուրջերկրյա ճանապարհորդության գնալ, միայն թե Ձկանից հեռու լինի:

loading...